Մարզիկի խոսքով՝ խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 արդյունք: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Աղասյանի խոսքով՝ աթլետիկայի մրցումներն անցկացվել են բարձր մակարդակում:
«Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արդյունքս գոհացուցիչ չէ, բայց բավականին հեռու ցատկեր կատարել եմ` հաշվի առնելով քամու հանդիպակաց լինելը»,- ասում է Աղասյանը:
Մարզիկն ընդգծում է՝ Կոնգո մեկնելն ու Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցելը հետաքրքիր փորձառություն է, և բոլոր մարզիկներն աշխատում են առավելագույնը քաղել դրանից:


