Բարձր գին ունեցող ապրանքները կարող եք լուսանկարել և ուղարկել ArtsakhX-ի թեժ գծին

Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հայտարարությունում:

Բարձր գնով վաճառվող ապրանք նկատելու դեպքում այսուհետ կարող եք լուսանկարել և ուղարկել Artsakh X-ի թեժ գծին։

Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ ArtsakhX հավելվածում թեժ գիծ կգործի, հեռախոսահամարը՝ 097235099։

«Խնդրում ենք վաճառվող ապրանքների բարձր գներ նկատելու դեպքում լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել նշված թեժ գծին՝ նշելով հստակ վայրն ու տնտեսվարող սուբյեկտը»,- նշվում է Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հայտարարությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print