Արարատ Միրզոյանն առաջարկել է ՀՀ կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի հարցում

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաճայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաճայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաճայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում  տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print