Գորիսում, Վերիշենում, Խնձորեսկում էլեկտրաէներգիան կխնայեն արեւային կայաններով

Ծրագիրը շարունակական բնույթ կկրի նաև մնացած բնակավայրերի համար։

Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ֊ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Գորիսում, Վերիշեն բնակավայրում, Խնձորեսկում տեղադրվել են 60֊ական ԿՎտ հզորության արևային կայաններ։

Տեղադրված արևային կայանները հնարավորություն են տալիս խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, իսկ խնայողությությունների հաշվին Գորիս համայնքի փոքր բնակավայրերում յուրաքանչյուր տարի կտեղադրվեն 10֊ական ԿՎտ հզորության արևային կայաններ։

Ծրագրի շրջանակում նաև Ներքին Խնձորեսկում կհիմնվի գյուղատնտեսություն` եկամտաբեր և նորարար լուծումներով։ Ծրագիրը շարունակական բնույթ կկրի նաև մնացած բնակավայրերի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print