Առավոտյան հրշեջները մեկուսացրել են կրակը։
Օգոստոսի 6-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով այրվել է Դոնեցկի էկոնոմիկայի և առևտրի ազգային համալսարանի առաջին մասնաշենքը։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
ԱԻՆ տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 3000 քառակուսի մետրը։
Առավոտյան հրշեջները մեկուսացրել են կրակը, պատահարի հետևանքով տուժածներ չկան։
–