Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընդդիմությունն իրեն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու։
«Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնելու խոնավ երազների հետ»,-գրել է նա:
–