Նպատակն էր՝ պահման պայմանները գնահատել, առողջական վիճակը, այս ամենը կատարվել է ընթացակարգերի համաձայն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ Խաչատրյանն առևանգվել էր ԿԽՄԿ աշխատակիցների ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվելիս:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) – ԿԽՄԿ ներկայացուցիչները օգոստոսի 5-ին կրկին տեսակցել են անձին և հնարավորություն տվել ԿԽՄԿ նամակով կապ հաստատել ընտանիքի հետ, որը նա օգտագործել է: Նպատակն էր՝ պահման պայմանները գնահատել, առողջական վիճակը, այս ամենը կատարվել է ընթացակարգերի համաձայն:
–