«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Տեղեկությունը տեսաուղերձով հայտնել է շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը։
«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ և ուժեղ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- նշել է նա։
Թևանյանն իր տեսաուղերձը հղել է «Մայր Հայաստան» արձանի մոտից, որը խորհրդրանշական վայր է համարում Երևանի բնակիչների և ամբողջ հայության համար։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: