Օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում` օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ը, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
–