Փողոցում կանգնակ տեղադրելն արգելված է

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելը հաճախ հնարավոր չէ: Պատճառը ոչ միայն կայանատեղ չլինելն է, այլև դրանք կանգնակներով ու տարբեր առարկաներով զբաղեցնելը: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ շարունակում է ամենօրյա ուժեղացված ստուգայցերը՝ կանգնակները հեռացնելու և ճանապարհի երթևեկելի հատվածն ազատելու համար:

Հիմնական խնդիրը տնտեսվարողներն են, նաև որոշ անհատներ, որոնք, այսպես ասած, «տեղ պահելու համար» գումար են վաստակում: 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է. «Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը»: Սա նշանակում է՝ կանգնակ տեղադրելն արգելվում է:
Աբովյան փողոցի միջբակային տարածքներից մեկում արդեն երկրորդ անգամ են հեռացվում կանգնակները: Տեսախցիկի առջև երևալ քաղաքացիները չցանկացան, բայց խնդրեցին պարզաբանել, թե ինչու են տեղադրել:

Քաղաքային իշխանությունը շարունակելու է ստուգայցերը վարչական բոլոր  շրջաններում՝ մինչև խնդրի վերջնական լուծումը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print