Ներքին գործերի նախարարությունը չի կարող ասել, թե որքան կտևեն որոնողական աշխատանքները։
Վրաստանում եւս մեկ դի է հայտնաբերվել Շովի աղետի գոտում։ Սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ այսօր մահացած կին է հայտնաբերվել, ինքնությունը դեռ պարզված չէ։ Փրկարարները շարունակում են ևս 16 մարդու որոնումները։
Ներքին գործերի նախարարությունը չի կարող ասել, թե որքան կտևեն որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Շովի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով օգոստոսի 7-ին Վրաստանում հայտարարվել էր սգո օր։
–