Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Դ. Գ.) և «Chrysler» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
–