Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է․ Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ավարտել է իր զեկույցը և եկել եզրակացության։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների շրջանում: Այս մասին նշված է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։

«Իմ ներդրումն այն է, որ բացատրեմ, թե ինչու դա պետք է համարել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ (գ) հոդվածի համաձայն․ «Խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք նախատեսված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»:

Այստեղ դիակիզարաններ չկան, մաչետի հարձակումներ էլ չկան։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթից։

Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է՝ խմբի ոչնչացմանն ուղղված կենսապայմանների պարտադրման միջոցով: Սա փակում է ողբերգական շրջանը, քանի որ «1915 թվականին թուրք կառավարիչների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքը պարադիգմ է ապահովում ցեղասպանության դրույթի համար, որը վերաբերում է կյանքի պայմանների պարտադրմանը»:

Որպես այս ոլորտում որոշակի փորձ ունեցող անձ՝ ինձ համար պատիվ է եղել իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել Լեռնային Ղարաբաղում հայերի ոչնչացումը»,- նշել է Մորենոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print