ՀՅԴ-ն ընտրություններին չի մասնակցի

Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո կուսակցությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ  չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ ասված է․

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի  Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու  ընտրությունների առաջադրումները: 

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print