Նրա խոսքով՝ շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Երևանից ու Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱԳՆ-ում, Ռուսաստանի և Ադրբեջանի ախագահների ու ՀՀ վարչապետի եռակողմ պայմանավորվածության տարրերից մեկն է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին այդ փաստաթղթի պատրաստման գործում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում։ Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտաքին գործերի նախարարները»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Երևանից ու Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի: