Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու տարբերակը, հայտնում է իսպանական Noticias de Gipuzkoa պարբերականը։
Բացի Զախարյանից, տարբերակներ են ուսումնասիրվում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դոնի վան դե Բեկի և «Մանչեսթեր Սիթիի» Ջեյմս Մաքաթիի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ Զախարյանով հետաքրքրված է նաև հոլանդական «ՊՍՎ» ակումբը՝ որպես ՊՍԺ տեղափոխված Խավի Սիմոնսին փոխարինող։
Հիշեցնենք՝ Զախարյանը «Դինամոյի» սան է։ Անցած մրցաշրջանում Զախարյանը տարբեր մրցաշարերում «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն իր նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում նշել է 2021 թվականին և ազգային հավաքականի կազմում անցկացրել է յոթ հանդիպում։