Կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է

«Eris»-ն առաջին անգամ երկրում հայտնաբերվել է հուլիսի 31-ին և ներկայում հանդիսանում է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ամենատարածված տարբերակը։

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակը՝ «Էրիս»-ը (EG.5.1), արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում, գրում է «Գազետա․ռու»-ն։

«Eris»-ն առաջին անգամ երկրում հայտնաբերվել է հուլիսի 31-ին և ներկայում հանդիսանում է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ամենատարածված տարբերակը, որը կազմում է COVID-19-ի բոլոր դեպքերի 14,6%-ը:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան նշում է COVID-19 դեպքերի թվի աճ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հուլիսի 4-ից 27-ն աճել է գրեթե 200 հազարով։

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում «Eris» ենթատեսակով վարակման դեպքերն աճել են։ Այս ենթատեսակն առաջին անգամ Հնդկաստանում հայտնաբերվել է դեռ մայիսին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print