Վրաստանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20

Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ։

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ, որոնցից, այսօր առավոտյան թարմացված տվյալներով, հայտնաբերվել է 20 մարդու մարմին», – ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print