ՄԻԵԴ-ը հայկական կողմին է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկությունները

Տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ակս տարվա օգոստոսի 16-ը:

Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախի բնակիչ է, որը այս տարվա հուլիսի 29-ին մի խումբ այլ անձանց հետ Կարմիր խաչի ուղեկցությամբ բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան, սակայն Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցիները նրան ապօրինի ձերբակալել են և տեղափոխել Բաքու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print