Այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի պեղման աշխատանքները, որը իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։ Այդ մասին հայտնում են ՊՈԱԿ-ից։
Այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
Գերմանացի գործընկերները դաշտային աշխատանքին կմիանան օգոստոսի 10-ից։
–