🎥Գնդակահարել են նախագահի թեկնածուին

Հարձակումը կազմակերպելու մեջ կասկածվող 6 անձ բերման է ենթարկվել։

Էկվադորում նախընտրական հանդիպումից հետո գնդակահարել են նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոնին: Երեք անգամ կրակել են նրա գլխին։ Քաղաքական գործչին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո։ Ենթադրյալ հրաձիգը վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել։

Ընդհանուր առմամբ, կրակոցների ժամանակ տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Հարձակումը կազմակերպելու մեջ կասկածվող 6 անձ բերման է ենթարկվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print