Ալիևը ռուս դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը: Տեղեկությունը հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում:

Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print