Այդ պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում:
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է ժամանակավոր սահմանափակումների՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքներ ընդունելու և ուղարկելու համար: Այդ պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում:
«Սահմանափակումների պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում: Եվս վեց ինքնաթիռի անձնակազմերը վերահաշվարկել են երթուղիները, դիսպետչերական ծառայությունների հետ համաձայնեցնելով փոխել են թռիչքների պլանները և օդային տարածքի օգտագործման սահմանափակումները վերացնելուց հետո վայրէջք են կատարել նշանակման օդանավակայաններում»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Սահմանափակումները հանվել են Մոսկվայի ժամանակով ժամը 5:25-ին, հայտնել է դաշնային գործակալությունը։
–