Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել։ Տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print