Լիբանանում ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար։

Անհայտ անձինք Լիբանանում ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ, Expressen թերթին հայտնել են ոստիկանությունից։

«Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել էին դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից։ Մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար»,- հայտարարել է ոստիկանության աղբյուրը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ ձախողված հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրանի այրման հետ: Երբ Իրաքի քաղաքացի Սալվան Մոնիկան Ստոկհոլմում այրեց Ղուրանն ու Իրաքի դրոշը, մի քանի մուսուլմանական երկրներ դատապարտեցին այդ քայլը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print