Հայկական երեք ֆիլմ՝ միջազգային կինոփառատոնի եզրափակչում

Կինոփառատոնն անցկացվում Է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է «Բայկոնուր» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի եզրափակիչ ցանկում. կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

Հայաստանը ներկայացնելու են ռեժիսոր Աստղիկ Ղազարյանի «Լիլիթ անունով տիկնիկը», Մարինա Արզումանովայի «Ռոմեո» և Լուսինե Պապոյանի «Հավասարում երկու փոփոխականով» ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն խաղարկային և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, անիմացիոն կինոյի փառատոն, հարավկորեական անիմացիոն կինոյի օր, վարպետության դասեր, հայտնի ռեժիսորների և դերասանների դասախոսություններ ու քննարկումներ կլոր սեղանների շուրջ:

Կինոփառատոնն անցկացվում Է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

2021 թվականին «Բայկոնուր» 6-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ էր ճանաչվել Հայաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ամանորյա խոճկորը» ֆիլմը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print