Գյումրիում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության փառատոնը

Այս տարվա փառատոնին միացել է նաև Akneye նախաձեռնությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին` ժամը 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։

«Ճախրուկ» էթնո երաժշտախմբից բացի, միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան նաև «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների և այլ հատուկ կրթահամալիրների սաներ, ինչպես նաև արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։ Միջոցառման հատուկ հյուրն է Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբը։

Այս տարվա փառատոնին միացել է նաև Akneye նախաձեռնությունը, որը միջոցառման մասնակիցներին հնարավորություն կտա նկարել Akneye-ի խորհրդանշական աչքի վրա։ Պատկերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print