Սկսել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Յուրի Կիմի կոչը

Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին:

Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Նա կոչ է արել առաջնորդներին պահպանել թափը՝ սկսելով Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման շուտափույթ հնարավորությունից՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»,- նշված է գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print