Կան տուժածներ եւ զոհեր։
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,-հայտնում է ծառայություը։
«Բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
–