Մխչյան գյուղի 64-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութեր է պահել

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են քննչական և վարույթային անհրաժեշտ գործողություններ:

Արարատի մարզի Մխչյան գյուղի 64-ամյա բնակիչը կալանավորվել է ապօրինի թմրանյութներ պահելու, օգտագործելու, իրացնելու և ապօրինի կանեփ աճեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նա խոստովանել է, որ ամիսներ շարունակ իր ջերմոցում մշակել, չորացրել և պատրաստել է թմրամիջոցներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են քննչական և վարույթային անհրաժեշտ գործողություններ:

«Մասնավորապես՝ կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հասցեում՝ ջերմատնից, հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել է ընդհանուր տարբեր չափսերի թվով 480 հատ կանեփանման բույս, 4 պոլիմերային պարկ՝ կանեփի բույսերի չորացված տերևներով լի՝ ընդհանուր շուրջ 27,5 կիլոգրամ քաշով»,– ասված է հաղորդագրությունում:

Տան խուզարկության ժամանակ 64-ամյա տղամարդը ներկայացրել է 27 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ ընդհանուր մոտ 750 գրամ քաշով, 13 հատ թղթե և պոլիէթիլենային փաթեթներ՝ մոտ 705 գրամ քաշով կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով, 4 հատ ծխախոտի գլանակ, և 1 հատ թղթե փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ մոտ 7,5 գրամ քաշով, 1 հատ դեղատուփ՝ կանեփանման բույսերի սև գույնի կոշտ զանգվածով՝ մոտ 4,82 գրամ քաշով, ինչպես նաև՝ 38 հատ թղթյա փաթեթ՝ կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով ընդհանուր՝ մոտ 195 գրամ քաշով:

Խուզարկությամբ հայտնաբերված կանեփանման զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ըստ փորձագետի նախնական ուսումնասիրության՝ դրանք հանդիսանում են 73,11 գրամ և 38,7 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, իսկ ներկայացված պայմանական ընդհանուր թվով 480 հատ բույսերի բուսաբանական հետազոտությամբ դրանք համապատասխանում են «կանեփ» տեսակի բույսի նկարագրին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։

Առաջադրված մեղադրանքում տղամարդը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցի իրացման դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Հավելենք, որ նշված անձը նույն տարածքում կանեփ աճեցնելու և իրացնելու (վաճառելու) համար 2012թ.–ին դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print