Հավանություն է տրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին

  Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Կառավարությունը՝ օգոստոսի 11-ի նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս մասով ռազմավարական մոտեցումն է՝ փոխել, բարելավել, զարգացնել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ վճարած հարկերի նկատմամբ:

«Մենք պետք է գնանք ստվերի հետևից, և պետք է ստվերը կրճատենք այնքան, ինչքան դա տեսականորեն և գործնականորեն հնարավոր է։ Առանց փաստաթղթավորման ապրանքների ձեռքբերումն այս օրենքով գործնականում դառնում է անհնարին»,-ասաց նա:

  Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ֆիզիկական անձանց միջև վարձակալության դեպքերին, երբ վարձակալության տվողները եկամուտ են ստանում: 

«Այսօր գործող օրենքով նրանք պետք է եկամտային հարկ վճարեն, և ՀՀ բոլոր այն հարգելի քաղաքացիները, որոնք բնակարան են տվել վարձով և հարկ չեն վճարել, իրենք արդեն իսկ օրենքը խախտել են: Եվ դա պրոբլեմ է: Հիմա ուզում ենք այդ վարչարարությունն ուժեղացնել:Մենք հասկանում ենք, որ շուկայում լավ աշխուժություն կա, և նույնիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ, օրինակ, Երևան քաղաքում իրենց բնակարանը տալիս են վարձակալության և գնում են, գյուղում են ապրում: Տնտեսական առումով՝ հետաքրքիր որոշում: Հիմա մենք այդ մարդկանց ասում ենք՝ դուք պետք է այդ վարձակալության գումարից հարկ տաք, որպեսզի մենք ձեր այդ գյուղի ճանապարհն էլ կառուցենք»,- ասաց վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print