Սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, 12-15-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում` օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։
–