Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 23.28-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մերգելյան պուրակից վիճաբանության ձայներ են լսվել, այնուհետև ինչ-որ մեքենա է մուտք գործել պուրակ և տղամարդու են տեղափոխել մեքենան:
«Ըստ քաղաքացու՝ տղամարդը վիրավոր է կամ մահացած: Օգոստոսի 11-ին, ժամը 00.28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա Արմեն Հակոբյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 10-ի ժամը 23.10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի Մերգելյան պուրակում անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդը դանակով խփել է Արմեն Հակոբյանի կրծքավանդակին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին,- ասված է հաղորդագրության մեջ:
–