Այս մասին նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, հայտնում են կուսակցությունից։
«Նիստին քննարկվել է Երևան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։
ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և ուժերը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական և միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
–