Հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգությանն ու տնտեսությանն առնչվող հարցեր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 20-ին կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։ Այդ մասին հայտնում է Telex առցանց պարբերականը։ Էրդողանի այցը Բուդապեշտ կայանալու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգությանն ու տնտեսությանն առնչվող հարցեր։ Կողմերը նախատեսում են նախապատրաստել Թուրք-հունգարական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը կկայանա տարեվերջին Բուդապեշտում։
Թուրքիայի նախագահը վերջին անգամ պաշտոնական այցով Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր էր այցելել 2019 թվականի նոյեմբերին։
—