Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի ուղղությամբ

 Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում   երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված  խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային  ուշադրությունը  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից :  Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Ադրբեջանական ստորաբաժանումները  օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության  կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print