Հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։
Հավայան կղզիներում ԱՄՆ նորագույն պատմության ամենամահաբեր անտառային հրդեհներն են։ Զոհերի թիվը մոտենում է 100-ի։
Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։
Իշխանությունները ստիպված են ճանապարհներ փակել, հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։
—