Դատապարտյալի համար բերված սառնարանից հայտնաբերվել են 14 հատ բջջային հեռախոս և այլ իրեր

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:

Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print