Շարունակվում են բողոքի ցույցերը

Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը և վրաններ խփել։

ԱՄՆ-ում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱՄՆ–ի հայ համայնքի ներկայացուցիչները արգելափակել են Ադրբեջանի հյուպատոսության շենքը։

Ցուցարարները կաթվածահար են արել այդ հատվածի երթևեկությունը և վրաններ խփել։ Նրանք եկել են «Լռությունը ցեղասպանություն է», «Ուտելիքը զենք մի դարձրեք» գրություններով պաստառներով։ Նրանք մտադիր են գիշերել այնտեղ եւ առավոտյան թույլ չտալ հյուպատոսության աշխատակիցների մուտքը շենք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print