Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար․ ՊԲ

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։

ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՊԲ կողմից շփման գծի մոտ ռազմական տեխնիկա տանելու մասին տեսանյութը։

«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print