ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Ուկրաինայի իր գործընկերոջը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: 

Հայաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում, որին կից հրապարակված  է ՀՀ ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձը Ուկրաինայի իր գործընկերոջը՝ Դմիտրո Կուլեբային:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է: Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print