Նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված եւ չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին կամ տիրապետել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատի զորամասում ազատումներ են սպասվում։ Պատճառը զորամասի ժամկետային 2 զինծառայողների կողմից ինքնասպան լինելու դեպքերն են։
ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը եւ օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Նշենք, որ, ըստ նախնական վարկածի, երկու զինվորների՝ կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։
Փաստենք, որ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված եւ չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին կամ տիրապետել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
–