Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 21-ին։
–