Ստեփանակերտում այսօրվանից կգործի բարեգործական ճաշարան

Հաշվի է առնվել, որ առանձին սոցիալական խմբերին սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել եւ մատուցել մարդկանց:

Արցախում շրջափակման հետեւանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու եւ բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան:«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումից հայտնել են, որ ճաշարանում ծրագրի շահառուներն օրական մեկ անգամ կապահովվեն սնունդով:

«Հաշվի է առնվել, որ առանձին սոցիալական խմբերին սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել եւ մատուցել մարդկանց: Այս իրողություններում ամեն ինչ արվելու է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել»,- ասված է հաղորդագրությունում:Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում: Այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարեւանությամբ, եւ հոգեւորականները նույնպես այցելելու են քաղաքացիներին:   

Ճաշարանը սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչեւ 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաեւ հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 3333 կարճ համարին։

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print