Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․ սեպտեմբերի 25-ը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) հայտարարում է հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ: Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին՝ հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում 12 ամիս տևողությամբ հետազոտությունների իրականացման համար:
Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․ սեպտեմբերի 25-ը: Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
–