Խաղաղապահները հրելով ակցիայի մասնակիցների մեքենան հեռացրել են իրենց ճանապարհից

Արթուր Օսիպյանը բոլորին կոչ է արել ժամը 19-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Լեռնային Ղարաբաղից մի խումբ ակտիվիստներ երեկվանից փակել էին Ռուսաստանի խաղաղապահների ռազմաբազայի մուտքը։

«Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը համացանցում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ակցիայի մանրամասները, նշել՝ իրենց պահանջն է, որ խաղաղապահները կատարեն պարտավորությունները:

Մարդատար մեքենայով փակված մուտքը բացելու համար ռուսական խաղաղապահ ուժերը ծանր տեխնիկա են դուրս հանել: Ապա խաղաղապահները ուժով հրել են մեքենան՝ մուտքը բացելու համար: Արթուր Օսիպյանը բոլորին կոչ է արել ժամը 19-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print