Առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքենք երեխաներից եւ տրամադրենք նրանց։
Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը եւ, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տված հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ կրթական հիմնարկությունը» եւ տեղում պայուսակներ կկարի: Տարբեր արձագանքներ կան այս հարցում: Բոլորը նույն հնարավորություններն ունեն, եւ այդ մինիմալ հնարավորություններից պետք է քաղենք մաքսիմալը:
Ծրագիրը 1-ին դասարանցիների համար է, եւ ծնողն ինքն է որոշում` պե՞տք է այդ պայուսակն իր երեխային, թե՝ ոչ. որեւէ մեկը նրան պարտադրելու իրավունք չունի: Եթե հնարավոր լինի, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորող կարիքավոր երեխաների համար եւս ձեռք կբերենք այդ պայուսակներից: Առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքենք երեխաներից եւ տրամադրենք նրանց։ Դասագրքրերը կհավաքվեն դպրոցներում»,-նշել է Մ. Համբարձումյանը:
–