«Խնդրում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջեք, որպեսզի այսօրվա նիստը առավելագույնը տա, որպեսզի Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»։
«Խնդրում ենք բոլորին, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ թե ճնշելու, թե պահանջելու բոլոր միջազգային և տեղական հեղինակություններից, իշխանություններից և բոլոր հնարավոր այն երկրներից, որոնք որևէ ձևով այս հարցին կարող են անդրադառնալ և ազդեցություն ունենալ, որպեսզի բացվի կյանքի ճանապարհը: Որպեսզի ուշ չլինի, ինչպես երեկ, չշարունակվեն մահվան դեպքերը»։
Հայտարարել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները:
Ակցիայի մասնակիցներն անդադարձան նաեւ Արցախում երեկ սովամահության դեպքին եւ մահացածի լուսանկարները նետեցին ՄԱԿ-ի գրասենյակի բակ։
«Խնդրում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջեք, որպեսզի այսօրվա նիստը առավելագույնը տա, որպեսզի Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»։
—