Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ԱՀ ՊՆ-ից։
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,-նշված է հաղորդագրությունում։
—