Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական։
Կառավարությունը 2 մլրդ 624 մլն դրամ կհատկացնի 60,7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար:
«Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական։ Այս նախագծով 5 ճանապարհահատված է»,- տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ ամեն տարի մոտ 150 կմ ասֆալտապատում են միջին նորոգման եղանակով, ինչը ավելի հեշտ ու արագ է կազմակերպվում. «Հիմնականում տարվա երկրորդ կեսին ենք սկսում դա՝ հաշվի առնելով, որ հիմնանորոգումներն ավելի երկարատև ու ծավալուն աշխատանք են։ Սա առաջին 60 կմ-ի ֆինանսավորումն է, դեռ մոտ 90 կմ-ի համար նախագծեր ու ֆինանսավորում կունենանք»,- նշել է նա։
–